Ֆրանս-հայկական գործարարների ասոցիացիա
Մեր մասին
Նպատակ
Ֆրանս-հայկական գործարարների միջազգային ասոցիացիայի նպատակն է
միավորել աշխարհասփյուռ հայերին, ամրապնդել հայ գործարարների
տնտեսական երկխոսությունը ինչպես միմյանց հետ, այնպես էլ օտարերկրյա
գործարարների հետ, կամուրջ հանդիսանալ Հայաստան-Սփյուռք բազմապրոֆիլ
գործակցության համար, որը կուղեկցվի տարբեր ոլորտային ֆորումներով`
տնտեսական, կրթական, առողջապահական, մշակութային, նորարարական
տեխնոլոգիաների, նորաձևության և այլն:
Առաքելթյուն
BAFA-ի առաքելությունն է հայկական խոշոր, միջին և փոքր ընկերությունները
ներկայացնել միջազգային շուկայում, պարարտ հող նախապատրաստել այդ
ընկերությունների կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության
համար:
BAFA-ն իր շուրջը կմիավորի թե´ Հայաստանի, թե´միջազգային խոշոր
ընկերությունների ներկայացուցիչներին:
BAFA-ի հիմնական առաքելություններն են`
Աջակցել հայկական ընկերություններին, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին միջազգային շուկայում իրենց զարգացման գործում.
Տրամադրել արտասահմանյան շուկաների վերաբերյալ փաստացի վերլուծական նյութեր, տարածաշրջանային շուկաների սպեցիֆիկության ու առաջնահերթությունների մասին խորհրդատվություն.
Համապատասխան և ոլորտային վստահելի գործընկերների որոնում, միջազգային ստանդարտներով սահմանված միջնորդություն և միջազգային շուկայում մուտք գործելո հնարավորության ընձեռում.
Անհատական կամ կոլեկտիվ միջոցառումների, ցուցահանդեսների ժամանակ աջակցության տրամադրում, անհատական բրենդի ստեղծում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում:
Արտահանման հետ կապված ռազմավարական քայլերի մշակում, միջազգային ֆինանսավորում ձեռք բերելո համար նախատեսված փաստերի հավաքագրում, փաստաթղթերի կազմում և լրացում:
Արտասահմանյան գործընկերների հետ պայմանագրերի կնքում և հետագա համագործակցության ապահովում:
