Skip to content Skip to footer

Ֆրանս-հայկական գործարարների ասոցիացիա

Մեր մասին

Ֆրանս-հայկական գործարարների ասոցիացիան հիմնադրվել է 2024 թվականին Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրության կանոնակարգով: Ասոցիացիայի հիմնադիր անդամներն են Վալենտինա Բուավենը, Աննա Վլասյանը և Սյուզաննա Գրիգորյանը, ովքեր երկար տարիներ գործարար աշխարհում են և իրենց մեծ ավանդն ունեն հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ամրապնդման ո զարգացման գործում:

Նպատակ

Ֆրանս-հայկական գործարարների միջազգային ասոցիացիայի նպատակն է
միավորել աշխարհասփյուռ հայերին, ամրապնդել հայ գործարարների
տնտեսական երկխոսությունը ինչպես միմյանց հետ, այնպես էլ օտարերկրյա
գործարարների հետ, կամուրջ հանդիսանալ Հայաստան-Սփյուռք բազմապրոֆիլ
գործակցության համար, որը կուղեկցվի տարբեր ոլորտային ֆորումներով`
տնտեսական, կրթական, առողջապահական, մշակութային, նորարարական
տեխնոլոգիաների, նորաձևության և այլն:

IMG_9353

Առաքելթյուն

BAFA-ի առաքելությունն է հայկական խոշոր, միջին և փոքր ընկերությունները
ներկայացնել միջազգային շուկայում, պարարտ հող նախապատրաստել այդ
ընկերությունների կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության
համար:
BAFA-ն իր շուրջը կմիավորի թե´ Հայաստանի, թե´միջազգային խոշոր
ընկերությունների ներկայացուցիչներին:

BAFA-ի հիմնական առաքելություններն են`

▫ Աջակցել հայկական ընկերություններին, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին միջազգային շուկայում իրենց զարգացման գործում.
▫ Տրամադրել արտասահմանյան շուկաների վերաբերյալ փաստացի վերլուծական նյութեր, տարածաշրջանային շուկաների սպեցիֆիկության ու առաջնահերթությունների մասին խորհրդատվություն.
▫ Համապատասխան և ոլորտային վստահելի գործընկերների որոնում, միջազգային ստանդարտներով սահմանված միջնորդություն և միջազգային շուկայում մուտք գործելո հնարավորության ընձեռում.
▫ Անհատական կամ կոլեկտիվ միջոցառումների, ցուցահանդեսների ժամանակ աջակցության տրամադրում, անհատական բրենդի ստեղծում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում:
▫ Արտահանման հետ կապված ռազմավարական քայլերի մշակում, միջազգային ֆինանսավորում ձեռք բերելո համար նախատեսված փաստերի հավաքագրում, փաստաթղթերի կազմում և լրացում:
▫ Արտասահմանյան գործընկերների հետ պայմանագրերի կնքում և հետագա համագործակցության ապահովում:

BAFA © 2026. All Rights Reserved.